Բջջային հեռախոսների վերանորոգմանն առնչվող առավել

հաճախ տրվող հարցեր

 

  • Սպասարկման կենտրոնը իրականացնում է Apple, Nokia ,Vertu, Sony, Samsung, Motorola և շատ ուրիշ ընկերությունների բջջային և թվային սարքավորումների վերանորոգում` սպասարկման համար նախասահմանված բոլոր չափանիշներին համապատասխան: Մեր մասնագետները բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած և հեռախոսների վերանորոգման ոլորտում հմտացած (նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ) ու բարձր որակավորւմ ունեցող կադրեր են: Բջջային հեռախոսների վերանորոգման ժամանակ օգտագործվում են միայն իսկական, ֆիրմային պահեստամասեր և բարձրորակ նյութեր: Սպասարկման կենտրոնների հեռախոսներն ու հասցեները դուք կարող եք գտնել ՙհետադարձ կապ՚ բաժնում: Հեռախոս` Երևանում 010 58 28 01 ,098 582801 ,091582801
  • Բջջային հեռախոսների վերանորոգմանն առնչվող առավել հաճախ տրվող հարցերից.
  • Հարց - Ինչպես է սահմանվում բջջային հեռախոսի վերանորոգման ժամկետը:
    Պատասխան - Բջջային հեռախոսի վերանորոգման ժամկետը սահմանվում է ըստ տվյալ հեռախոսի վնասվածության աստիճանի: Վերանորոգման հարցերով երկարատև զբաղվելու փորձը ցույց է տալիս, որ բջջային հեռախոսների վերանորոգման հիմնական` 70%-ը իրականացվում է 24 ժամվա ընթացքում, իսկ եթե վնասված է ձեր հեռախոսի ցուցասարքը, ապա նմանատիպ վերանորոգման համար հնարավոր է բավականացնի նույնիսկ 45 րոպեն:
  • Հարց - Ինչպես է հարկավոր վարվել, եթե խոնավություն ներքաշելու պատճառով, հնարավոր չէ հեռախոսից օգտվել, որովհետև այն այլևս չի միանում:
    Պատասխան - Հարկավոր է պահպանել մի քանի հասարակ կանոններ, որպեսզի ձեր հեռախոսի վերանորոգման ժամկետը նվազի: Ահա դրանք. ապարատից հեռացնել նրա կուտակիչային մարտկոցը, չփորձել որևէ կերպ այն նորից գործարկել, կամ լիցքավորել: Եվ որքան արագորեն ապարատը հայտնվի սպասարկման կենտրոնում, այնքան շատ կլինեն ձեր բջջային հեռախոսը վերականգնեու հնարավորությունները, բացի այդ դուք կխուսափեք ավելորդ ծախսերից: Ամեն դեպքում, վերանորոգման աննշան կամ թանկարժեք լինելը ամբողջությամբ ուղիղ համեմատական է ձեր կայացրած որոշումից: Վերանորոգման արժեքը հնարավոր է սահմանել միայն հեռախոսի ընդհանուր վիճակը ախտորոշելուց հետո:
  • Հարց - Ինչպիսին են վերանորոգման երաշխիքային պայմանները:
    Պատասխան - Կատարված վերանորոգման երաշխիքային ժամկետը 2 ամիս է:
  • Հարց - Ինչ անել, եթե հեռախոսը դադարում է արձա•անքել իրեն առաջադրված խնդիրներին, այլ խոսքով ասած`ՙկախվում է՚, կամ պարբերաբար ՙշեղվում է՚:
    Պատասխան - Ամենահավանականն այն է, որ խափանումը տեղի է ունեցել ձեր հեռախոսի ծրագրային մասում, և ինքնըստինքյան, ծրագրային ապահովման փաթեթի փոխարինման արժեքը կախված է բջջային հեռախոսի մոդելից:
  • Հարց - Հեռախոսի բեռնման ժամանակ ցուցասարքը թարթում է:
    Պատասխան – Հնարավոր է, որ ձեր հեռախոսի ծրագրի 80%-ը ՙչքացել է՚: Ավելի ստույգ կարելի է իմանալ միայն ընդհանուր ախտորոշումից հետո:
  • Հարց - Ապարատը չի միանում, սակայն լիցքավորման ժամանակ այն ՙկենդանանում է՚, բայց միևնույն պահին` ուժեղ տաքանում է:
    Պատասխան - Հավանաբար շարքից դուրս է եկել կապուղին (радиотракт): Ավելի ստույգ կարելի է իմանալ միայն ընդհանուր ախտորոշումից հետո:
  • Հարց - Երեխան գաղտնագրել է հեռախոսը, սակայն գաղտնագիրը չի ՙգործում՚:
    Պատասխան - Այս դեպքում անհրաժեշտ կլինի հեռախոսը հանել արգելափակումից; Նման վերանորոգումը կարժենա նվազագույնը 4 000 դրամ:
  • Հարց - Եթե ընդհանուր ախտորոշումից հետո պարզվի, որ հեռախոսի վերանորոգումը շահավետ չէ, ապա կարելի է, արդյոք, հրաժարվել վերանորոգումից:
    Պատասխան - Իհարկե, կարելի է, սակայն հարկավոր է վճարել ախտորոշման համար:
  • Հարց - Եթե հեռախոսը պարբերաբար անջատվում է, ապա որքան կարժենա դրա վերանորոգումը:
    Պատասխան - Ձեր բջջային հեռախոսի վերանորոգման վերջնական արժեքը կորոշի մասնագետը միայն հեռախոսի ընդհանուր ախտորոշումից հետո:
  • Հարց - Այն բանից հետո, ինչ թրջվել է հեռախոսի լիցքավորման բնիկը, այն այլևս չի լիցքավորվում:
    Պատասխան - Հավանաբար, վնասվել է ապահովիչը, որի փոխարինման համար կպահանջվի 40 րոպե (եթե, իհարկե, պահեստամասը առկա է):
  • Հարց - Հեռախոսը վայր է ընկել պատշգամբից, կաղապարը կոտրված է, կան վնասվածքներ տպասալի (плата) վրա: Հարկավոր է ստանալ միայն հեռախոսի մեջ եղած տվյալները: Արդյոք հնարավոր է ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան` առանց հեռախոսը վերանորոելու:
    Պատասխան - Ինչպես ցույց է տալիս երկար տարիների փորձը, դա հնարավոր չէ: Ինֆորմացիայի վերականգման աշխատանքների արժեքը կախված է նրանից, թե որքան է վնասվել հեռախոսը:
  • Հարց - Հեռախոսը պարբերաբար չի ճանաչում SIM քարտը:
    Պատասխան - Գլխավորապես, անսարք է լինում հատկապես SIM քարտը: Եթե այն փոխարինելուց հետո հեռախոսը շարունակում է չճանաչել քարտը, ապա հեռախոսի անսարքության ճշգրիտ պատճառի մասին կարելի է տեղեկանալ միայն ընդհանուր ախտորոշումից հետո:
  • Հարց - Հնարավոր է, արդյոք, հեռախոսը շտապ վերանորոգեն տիրոջ ներկայությամբ:
    Պատասխան – ցանկալի չի , կախված հեռախոսի անսարքության աստիճանից: Եթե վնասվածքը բավական լուրջ է, ապա նման դեպքերում նրա ախտորոշման համար անհրաժեշտ կլինի 30 րոպեից մինչև 5 ժամ: Խորհուրդ է տրվում ապարատը թողնել կենտրոնում, քանի որ շտապելիս հնարավոր է շատ նրբություններ աչքաթող արվեն:
  • Հարց - Հնարավոր է, արդյոք, բջջային հեռախոսը տանից վերցնեն սպասարկման կենտրոնի աշխատակիցները, եթե ինքներս չենք կարող այն տանել:
    Պատասխան - Ոչ